Բեն Աֆլեքին ու Ջենիֆեր Լոպեսին լուսանկարել են համբուրվելիս

Վերջերս Բեն Աֆլեքն և Ջենիֆեր Լոպեսը կրկին հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ ոչ հերթական վիճաբանության ժամանակ. աստղերը միասին ճաշել են Կալիֆորնիայի ռեստորանում և մինչ սպասում էին վարորդի ժամանմանը, նրանք համբուրվել են և գրկախառնվել։

«Բենիֆերը», ինչպես երկրպագուներն են անվանում զույգին, ամուսնացել է 2022 թվականի հուլիսին՝ նրանց առաջին նշանադրության ավարտից գրեթե 20 տարի անց: 2023 թվականի սեպտեմբերին զույգը նշեց ամուսնության առաջին տարեդարձը։ Variety-ին տված հարցազրույցում Ջենիֆեր Լոպեսը բացատրել է, թե ինչու է որոշել ամուսնանալ Բեն Աֆլեքի հետ։

«Ես մտածում էի. «Ես լավ եմ, ինքս ինձ դուր եմ գալիս, ես սիրում եմ իմ կյանքը»: Եվ երբ ես հասա այդ կետին, կարծում եմ, որ հենց այդ ժամանակ տիեզերքը մի տեսակ բացվեց իմ առջև, և ես ասացի. «Լավ, հիմա դու պատրաստ ես», – խոստովանել է նա: