Բաժանվելուց հետո. Ռոմեո Բեքհեմը լայքում է հայտնի մոդելի լուսանկարները

Վերջերս Ռոմեո Բեքհեմը և Միա Ռեգանը բաժանվեցին հինգ տարվա հարաբերություններից հետո։ Այդ մասին տղան, ի դեպ, ինքն է հայտնել իր բաժանորդներին՝ նշելով, որ նրանք ընկերներ են մնացել։ Բայց նա կարծես առանձնապես չի տխրել։

Օգտատերերը նկատել են Ռոմեոյի լայքերը ավստրալացի մոդել Օլիվի Գրիվասի անկեղծ լուսանկարներում: Աղջիկը 24 տարեկան է, Ինստագրամ սոցցանցում ունի 407 հազար բաժանորդ, լողազգեստների և ակումբային հագուստի նորաձևության ապրանքանիշի հիմնադիրն է։ Մենք ոչինչ չենք ուզում ասել, բայց հստակ հասկանում ենք Ռոմեոյի ճաշակը…

Հիշեցնենք, որ Ռոմեոյի ու Միայի հարաբերությունները սկսվել են հինգ տարի առաջ։ Սիրահարները հարսանիք էին ծրագրում, սակայն չէին հասցրել որոշել արարողության վայրն ու ամսաթիվը։ Եվ հենց վերջերս զույգը նույնիսկ տեղափոխվել է նոր բնակարան՝ միասին ապրելու։