«Երախտագիության զգացումը ծնողներիս հանդեպ բազմապատկվեց, երբ ինքս դարձա ծնող». Հայկ Պետրոսյանի շնորհավորանքը՝ ծնողներին

Երեկ դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանի 65-ամյակն է: Դերասան և երգիչ Հայկ Պետրոսյանն ինստագրամյան իր էջում շնորհավորել է ծնողներին՝ հրապարակելով արխիվային լուսանկարներ:

«Երախտագիության զգացումը, որ կար ինձ մեջ ծնողներիս հանդեպ, բազմապատկվեց ու ամրապնդվեց, երբ ինքս դարձա ծնող, իսկ սերը նրանց հանդեպ ուժգնացավ: Երեկ մորս ծնունդն էր, իսկ այսօր` հորս: Մամ ջան, Պապ ջան շնորհավորում եմ ձեր տարեդարձները՝ մաղթելով առողջություն և պարզ երջանկություն: Սիրով՝ ձեր Հայկ»,- լուսանկարներին կից գրել է Հայկը: