Երգչուհի Շերը՝ սիրելիի՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ ներկա է եղել հեղինակավոր Balmain նորաձևության տան աշուն/ձմեռ24 հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 77-ամյա երգչուհին հրաշալի տեսք է ունեցել. նա կրել է ջինսե տաբատ, սև կորսետ և պիջակ: Էդվարդսը հագնված է եղել նույն ոճով:
Նշվում է, որ զույգի միջև տարիքային տարբերությունը քառասուն տարի է:
Նրանք հանդիպում են 2022-ից: