Քրիս Ջենները դարձել է Տարվա կին և խոսել քննադատությունների մասին

Քարդաշյանների ընտանիքի գլխավոր ներկայացուցիչը՝ Քրիս Ջեները, ով, ըստ լուրերի, իր դուստրերի գլխավոր մենեջերն է, լուսանկարվել է Los Angeles Magazine ամսագրի շապիկի համար, որը նրան անվանել է «Տարվա կին» և խոսել այն մարդկանց մասին, ովքեր քննադատում են իրեն և իր ընտանիքին առցանց հարթակներում։

«Հեյթերները և մարդիկ, ովքեր զայրացած և քննադատաբար են վերաբերվում առցանց դաշտում, իրական խնդիր են: Ցավալի է, բայց կան շատ մարդիկ, ովքեր կարծում են, որ պետք է իրենց կարծիքն արտահայտեն ուրիշի մասին: Դա դաժան է և մեծ ազդեցություն ունի մարդկանց հոգեկան առողջության վրա: Ես չեմ կարող պատկերացնել, որ հրապարակայնորեն արտահայտեմ իմ կարծիքը ինչ-որ մեկի մասին, իմանալով, որ դա կվնասի ինչ-որ մեկի զգացմունքները: Ես չգիտեմ, թե ինչպես և որտեղից է դա առաջացել: Շատ ժամանակ դա արվում է մեկի կողմից, ով շատ դժբախտ է իր կյանքում: Ամոթ է, որ մեր հասարակությունը հասել է դրան»:

Ինքը՝ Քրիս Ջեները, ուշադրություն չի դարձնում քննադատությանը։ «Ես պարզապես ժամանակ չունեմ դրա համար, ես 12 աշխատանք ունեմ», – ավելացրել է նա:

Քրիս Ջենները բավականին հակասական համբավ ունի, ըստ համացանցի օգտատերերի, նա է ամբողջությամբ վերահսկում է իր դուստրերի գործողությունները և առաջ տանում նրանց։ Օրինակ, համացանցում կարծում են, որ հենց նա է հաճախ հանդես գալիս Քարդաշյան և Ջեններ քույրերի սիրավեպերի հանրայնացմամբ. ոմանց կարծիքով՝ Քայլի Ջենների հարաբերությունները Թիմոթի Շալամեի հետ նրա գաղափարն են:

Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը նույնպես մեղադրանքներ է հնչեցրել Քրիս Ջենների հասցեին։ Նրա խոսքով՝ հենց Քրիսին է հղացել Քիմի սեքս-տեսահոլովակը հրապարակելու միտքը՝ նրա վրա ուշադրություն գրավելու համար։ Ռեփերը մտավախություն ունի, որ նման ճակատագիր կարող է սպառնալ նաև իր երեխաներին։