Բիանկա Ցենսորին հանրությանը ներկայացել է իր ամենա«մերկ» կերպարով

Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Ցենսորին, ով հայտնի է իր սկանդալային կերպարներով, հերթական անգամ գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը։ Այս անգամ նա հանրությանը ներկայացել է մերկ մարմնի վրա կարճ մուշտակով և սև նեյլոնե զուգագուլպաներով, բայց առանց ներքնազգեստի: Այս կերպարը կարելի է անվանել ամենաբացահայտը Բիանկայի նորաձևության ողջ պատմության մեջ։

Նման տեսքով Բիանկային նկատել են Փարիզում, որտեղ նա այժմ ժամանակ է անցկացնում Քանյեի հետ, ինչը նշանակում է, որ, ըստ ֆրանսիական օրենքների, Բիանկային կարող է սպառնալ մինչև 15 հազար եվրո տուգանք կամ ազատազրկում՝ հանրության առաջ չափազանց մերկ ներկայանալու համար, հայտնում է Daily Mail-ը։

Բիանկա Ցենսորին բազմիցս ցնցել է հանրությանը իր «մերկ» արտաքինով, որն իր համար ընտրել է ամուսինը։ Զույգը հայտնի է դարձել նաև հանրության շրջանում իր անպարկեշտ պահվածքով, ինչի պատճառով նույնիսկ մեկ անգամ նրանց խնդրել են հեռանալ Իտալիայից։ Հարկ է նշել, որ ամուսնու երեխաների հետ զբոսանքի համար Բիանկան ընտրում է ավելի փակ հագուստ, իբր թե դա պահանջել է Քանյե Ուեսթի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը: