Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան և կատակերգու Ռիչարդ Լյուիսը

Մահացել է ամերիկացի դերասան և կատակերգու Ռիչարդ Լյուիսը: Նա 76 տարեկան էր։

Արտիստը մահացել է երեքշաբթի երեկոյան՝ սրտի կաթվածից՝ Լոս Անջելեսի իր տանը, հայտնում է նրա հրապարակախոս Ջեֆ Աբրահամը: 2023 թվականի ապրիլին Ռիչարդը բացահայտել էր, որ ունի Պարկինսոնի հիվանդություն։

Լայն լսարանին նա հայտնի դարձավ 1990-ականների սկզբին Մել Բրուքսի «Ռոբին Հուդում» իր դերի շնորհիվ, որտեղ Լյուիսը մարմնավորեց արքայազն Ջոնին։ Նա նաև հյուրընկալվել է «Leave It to Larry»-ի բազմաթիվ սերիաներում: