Ջենիֆեր Լոուրենսը, Դևա Կասելը, Նատալի Փորտմանը՝ Փարիզում Dior-ի ցուցադրությանը

Նորաձևության շաբաթվա շրջանակում Փարիզում տեղի է ունեցել Dior-ի ցուցադրությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ջենիֆեր Լոուրենսը, Նատալի Փորտմանը, Դևա Կասելը, Էլիզաբեթ Դեբիցկին, Մեյզի Ուիլյամսը և այլք։

Ջենիֆեր Լոուրենսը հայտնվել է սև տաբատով և ժիլետով մերկ մարմնի վրա՝ խորը դեկոլտեով։ Նատալի Պորտմանը ներկայացել է մոխրագույն կոստյումով, որը բաղկացած էր բաճկոնից և կիսաշրջազգեստից։ Մեյզի Ուիլյամսը, ով New Look-ում մարմնավորել է Քրիստիան Դիորի քրոջը, նույնպես կրել է մոխրագույն կոստյում՝ միդի կիսաշրջազգեստով։

«Միսս Դիորի» մոտիվը և 70-ականների թեմայով վարիացիաները կենտրոնական տեղ են զբաղեցնում Maria Grazia Chiuri-ի նոր հավաքածուում: Մոդելները պոդիումով քայլել են խակի կոստյումներով, ջինսե հագուստով, վառ թվիդներով և լոգոների շեշտադրումներով, ինչպես նաև կաշվե զգեստներով և ամրացված բյուրեղներով՝ շքեղության մի շոշափումով: Հնարավոր ապագա թրենդները ներառում են ընձառյուծի պրինտ և գլխարկ-ֆեդորաներ: