Հեյլի Բիբերի հայրը խնդրել է աղոթել դստեր և Ջասթինի հարաբերությունների համար

Փետրվարի սկզբին ինսայդերները հայտնեցին, որ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծության եզրին են, իսկ օրերս մոդելի հայրը տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ խնդրելով աղոթել աստղային զույգի համար։

Սթիվեն Բոլդուինը Ջասթին Բիբերի հետ տեսանյութը վերահրապարակել է իր Stories-ում հետևյալ խոսքերով. «Քրիստոնյաներ, խնդրում եմ, երբ մտածում եք Ջասթինի և Հեյլիի մասին, մի պահ տրամադրեք և մի փոքրիկ աղոթք ասեք, որ նրանք իմաստություն, պաշտպանություն գտնեն և ավելի մոտենան Տիրոջը: Հայտնի մարդիկ հաճախ են բախվում նման մարտահրավերների»։

Հիշեցնենք, որ Ջասթին և Հեյլի Բիբերների նշանադրության մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։ Անցյալ աշնանը սիրահարները նշել են ամուսնության հինգերորդ տարեդարձը։