Գարիկ Պապոյանը և Մարիաննա Մանուկյանն իրենց երեք աղջիկների հետ մեկնել են ընտանեկան հանգստի Եգիպտոս: Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է աղջիկների հետ գնում դեպի ինքնաթիռ, իսկ Մարիաննա Մանուկյանը հրապարակել է ֆոտոշարք՝ ներկայացնելով ծովափնյա ընտանեկան հանգիստը:
Գարիկն ու Մարիաննան ամուսնացել են 2012-ին: Չնայած դերասանն իր կնոջը հանդիպել է 27 տարեկանում, բայց խոստովանել է, որ Մարիաննան եղել է իր առաջին ընկերուհին, քանի որ ինքն ուշ է սիրահարվում։ Գարիկն էլ եղել է Մարիաննայի առաջին ընկերը։ 1 տարի հանդիպելուց հետո զույգն ամուսնացել է։