«Մենք տասը ամսական ենք». ինչպիսին է Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի մեծացած որդին

Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են 2022 թվականի ամռանը։ Իսկ տոնակատարությունից մեկ տարի անց զույգն ունեցավ առաջնեկին։ Երեկ դերասանուհին տեսանյութ է տարածել իր մեծացած որդու հետ։

«Երեխաներն այնքան արագ են մեծանում։ Մենք այսօր տասը ամսական ենք»,- տեսանյութը մեկնաբանել է Բրուտյանը։ Հայտնի զույգը դեռ պատրաստ չէ ցույց տալ փոքրիկի դեմքը, ուստի առայժմ մնում է միայն կռահել, թե ում է ավելի նման փոքրիկը։

«Ինչ գեղեցիկ է Զիփին (Զեփյուռ Բրուտյան): Դուք պետք է հայտնվեք տեսահոլովակներում», «Այնքան կանացի», «Ինչ հրաշալի զույգ է», «Զեփյուռը կարծես քանդակ լինի», – գրել են զույգի բաժանորդները մեկնաբանություններում։