Նիկոլա Պելցը կրկնել է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարը

Չնայած Վիկտորյա Բեքհեմի և նրա հարսի՝ Նիկոլա Պելցի տարաձայնությունների մասին բոլոր խոսակցություններին, վերջին շրջանում նրանք ամեն ինչ անում են մեզ հակառակն ապացուցելու համար։ Ինստագրամ սոցցանցում տեղադրված լուսանկարները դրա անհերքելի ապացույցն են։ Ինսայդերներն սում էին, որ նրանց միջև կոնֆլիկտը հասունանում էր դեռևս Նիկոլայի պաշտոնապես իրենց ընտանիք մտնելուց առաջ։ Ըստ ինսայդերների՝ Դևիդի և Վիկտորյայի ավագ որդու՝ Բրուքլին Բեքհեմի հարսնացուն հրաժարվել է հարսանիքի համար կրել սկեսուրի ստեղծած զգեստը և ընտրել է Վալենտինոն:

Բայց հարսանիքից հետո նրանց հարաբերությունները սկսեցին բարելավվել, այնքան, որ Նիկոլա Պելցն արդեն համաձայնում է գրեթե ամբողջությամբ վերափոխվել իր սկեսուրի։ Մենք, իհարկե, չափազանցնում ենք, բայց միայն տեսեք Բրուքլինի նոր ելքը կնոջ հետ: Նիկոլան կրկնել է Վիկտորյա Բեքհեմի հայտնի տեսքը, որը նա կրել է 2001 թվականին ամուսնու հետ հանդիպմանը։ Աղջիկը գտել է նույն վինտաժային Dolce & Gabbana բաճկոնը և այն համադրել ուղիղ ջինսեր, բարձր հարթակով կոշիկներով և փափուկ պայուսակով:

Հիշեցնենք, որ Բրուքլին Բեքհեմը Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին է։ 2022 թվականին նա շքեղ հարսանիք է ունեցել իր սիրելի Նիկոլա Պելցի՝ ամերիկացի միլիարդատեր Նելսոն Փելցի դստեր հետ։ Մինչ այս զույգը երկու տարի հարաբերությունների մեջ էր։