56-ամյա հայտնի դերասանուհի Դեմի Մուրը երկրպագուների դատին է հանձնել իր՝ «Գլխիվայր» կենսագրական գրքը, որտեղ բացահայտել է սկանդալային գաղտնիքներ իր և Էշթոն Քաթչերի սիրային հարաբերություններից։
Դերասանուհին գրքում անկեղծացել է՝ պատմելով իր և Էշթոն Քաթչերի ինտիմ կյանքից մանրամասներ։
Ամերիկացի այս երկու դերասանները ծանոթացել են դեռ 2003 թվականին, որից երկու տարի անց նրանք որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները՝ կազմակերպելով ճոխ ու շքեղ հարսանյաց արարողություն։ Ցավոք, սիրահարների երջանկությունը տևեց ընդամնեը 6 տարի։ Կենցաղային խնդիրները, գեղեցիկ երկրպագուհիներն ու 15 տարի տարբերությունը ամուսինների միջև խանգարեցին Էշթոնին լինել ընտանիքի լավ ամուսին և աստղային զույգն ամուսնալուծվեց։
Դեմին պատմում է, որ ամուսնությունից շաբաթներ անց նա արդեն հղի էր, սակայն ինչ-ինչ պատճառներով դերասանուհին կորցնում է դեռ չծնված երեխային։ Ամուսնու հետ միասին Մուրը սկսում է այցելել ամերիկյան լավագույն ու ամենաթանկարժեք բժշկական հաստատությունները՝ ցանկանալով բուժվել ու մայրանալ։ Սակայն դա նրա մոտ չի ստացվում, ինչից էլ զույգերի միջև հարաբերությունները դառնում են չափազանց լարված։ Այդ լարվածությունը կրկնապատկում է Էշթոնի անպարկեշտ առաջարկությունը․ երիտասարդ դերասանը, երազելով շվեդական ընտանիքի մասին, հարաբերությունները թարմացնելու համար կնոջը խնդրում է, որպեսզի իրենց հետ ապրի ևս մի շքեղ գեղեցկուհի։ Վախենալով կորցնել 15 տարով երիտասարդ ամուսնուն՝ Դեմի Մուրը համաձայնվում է, սակայն ամիսներ անց, չդիմանալով այդ ամենին, ամուսնալուծվում է։
Լրագրողների հետ զրույցում Դմեին խոստովանում է, որ նախկին ամուսինը շատ լավ գիտի իր՝ ընտանեկան ինտիմ գաղտնիքները հրապարակելու մտքի մասին և դեմ չէ։