Քենդալ Ջենները խախտել է հարաբերություններում գլխավոր կանոնը

Քենդալ Ջեններն ու Դևին Բուքերը կրկին միասին են: Այս մասին հայտնի է դարձել փետրվարի սկզբին։ «Նա երջանիկ է, որ հնարավորություն ունի վերամիավորվել Քենդալի հետ, քանի որ նա շատ էր կարոտել նրան», – ասում է աղբյուրը Us Weekly-ին: Զույգի մերձավոր շրջապատը հույս ունի, որ նրանք շուտով կհայտարարեն իրենց վերամիավորման մասին։

Անանուն հեղինակը հայտնում է, որ ընկերները երբեք այդքան երջանիկ չէին տեսել Քենդալին, և նրանք զարմացան, երբ իմացան զույգի բաժանման մասին։ Ինսայդերը նաև ավելացրել է, որ աստղի ընտանիքը սիրում է Դևինին և «լիովին աջակցում է այս հարաբերություններին»:

Հիշեցնենք, որ Քենդալ Ջեների և Դևին Բուքերի սիրավեպի մասին առաջին անգամ սկսել են խոսել 2020թ. Սակայն անցյալ աշնանը հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Մարզիկի հետ հարաբերությունները խզելուց հետո մոդելը սկսել է հանդիպել ռեփեր Bad Bunny-ի հետ: Անցյալ տարեվերջին ինսայդերները հայտնել էին, որ աստղերը բաժանվել են։