Վալերի Լեոնտևն առաջ է քաշել մեծ բեմ վերադառնալու պայմանները

Ռուս հայտնի երգիչ Վալերի Լեոնտևը պայմաններ է առաջ քաշել, որոնց կատարման դեպքում նա կվերադառնա համերգային գործունեության մեծ բեմում, որոնցից մեկը հատուկ ռազմական գործողության ավարտն է։ Այս մասին գրում է Mash Telegram ալիքը։ Արտիստը նաև որոշել է, որ եթե սկսի ելույթ ունենալ, ապա դա կլինի միայն Ռուսաստանում։

Mash Telegram ալիքին հայտնի է դարձել, որ երաժիշտը խոստովանել է՝ այժմ երգում է միայն արտասահմանյան մասնավոր կորպորատիվ միջոցառումների ժամանակ, նման կատարման գինը սկսվում է 100 հազար դոլարից, և նա բոլոր երգերը կատարում է ֆոնոգրամմայով։ Լեոնտևը տարիքի պատճառով հրաժարվել է մայիսին Դուբայում հանրային համերգից։ Ինչպես գրում են հեղինակները, 75-ամյա երգչի համար դժվար է երկար պատրաստվել դասական շոուի և ակտիվ պարել դրա ընթացքում։

Երգիչը նաև մտավախություն ունի, որ չի կարողանա լեփ-լեցուն դահլիճ հավաքել, և ելույթի ժամանակ խնդիրներ կառաջանան։ Ուստի, ըստ հեղինակների, Լեոնտևը որոշել է, որ ռիսկի կդիմի միայն Ռուսաստանում, որտեղ կլինի երաշխավորված վաճառք։

news.ru-ն գրում է, որ միևնույն ժամանակ, Վալերի Լեոնտևի մենեջեր Բորիս Չիգիրևը SHOT Telegram ալիքին հերքել է Դուբայում մայիսյան ձախողված համերգի մասին տեղեկությունը։ Նրա խոսքով, մայիսին Դուբայում համերգ նախատեսված չի եղել։

Աղբյուր` Panorama.am