Ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին. Հեյլի Բիբերը հուզիչ կերպով շնորհավորել է Ջասթինին ծննդյան 30-ամյակի կապակցությամբ

Ջասթին Բիբերը մարտի 1-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Երգչի կինը հուզիչ կերպով շնորհավորել է Ջասթինին Ինստագրամ սոցիալական ցանցում։

«Երեսուն! Շատ արագ էր։ Բառերը երբեք չեն կարողանա նկարագրել այն ամբողջ գեղեցկությունը, որը կա քո մեջ: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի սեր: Ընդմիշտ»,- գրել է Հեյլի Բիբերն Ինստագրամ սոցցանցում՝ հրապարակելով նրանց համատեղ լուսանկարները։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ինսայդերները հայտնել էին, որ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծության եզրին են։ Իսկ օրերս մոդելի հայրը դիմել էր իր բաժանորդներին՝ խնդրելով աղոթել նրանց հարաբերությունների համար: