Բիանկա Ցենսորին զարմացրել է երկրպագուներին իր նոր տեսքով

Բիանկա Ցենսորիի մերկ կերպարներով մենք վաղուց ենք անհանգստացած (նույնիսկ նրա հայրն է ցանկանում այդ մասին խոսել Քանյե Ուեսթի հետ): Բայց թվում է, որ այլևս այդքան անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ, կարծես թե, կորած չէ:

Պապարացիները նկատել են աղջկան Փարիզի հյուրանոցից դուրս գալու պահին։ Զարմանալիորեն Բիանկան հագել էր սև չթափանցող զուգագուլպաներ և մանուշակագույն երկարաթև լոնգսլիվ։ Նա իր տեսքն ամբողջացրել է սև բարձրակրունկներով և պայուսակով։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և նրա նախկին գործընկերուհի Բիանկա Ցենսորիի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին 2023 թվականի սկզբին։ Նա աշխատել է իր Yeezy ընկերությունում՝ որպես ճարտարապետական ​​բաժնի ղեկավար։ Այնուհետև ռեփերին նկատել էին ամուսնական մատանիով, իսկ ավելի ուշ բոլորը սկսեցին գրել զույգի հարսանիքի մասին։ Գրեթե մեկ տարի անց բամբասանքը հաստատվեց։ Քանյե Ուեսթը նախկինում ամուսնացած է եղել Քիմ Քարդաշյանի հետ։ 2022 թվականի աշնանը զույգը պաշտոնապես բաժանվեց։