Հասմիկ Խոջյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու անականկալը (տեսանյութ, լուսանկարներ)

Օրերս դերասանուհի Հասմիկ Խոջյանի դուստրը՝ Նարէն, տոնել է 1-ամյակը: Փոքրիկի ծննդյան օրվա առթիվ ծնողները նրա համար գեղեցիկ, թեմատիկ խնջույք են կազմակերպել:

Օրվա մանրամասներով դերասանուհին կիսվել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: Օրը նաև առանց անակնկալների չի անցել:

«Սիրուններս, ուզում եմ ձեզ հետ կիսվել մեր օրվա ամենասիրուն պահերից մեկով, որը անակնկալ էր իմ մանկության ընկերոջ՝ Նորայր Եղյանի կողմից»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Հասմիկը:

Հասմիկը նաև ֆոտոշարք է հրապարակել Նարէի հետ՝ որոնցում նա և դուստրը ներկայացել են նմանատիպ զգեստներով:

«Թող սա սկիզբ լինի Նարէի հեքիաթային կյանքին: Թող որ հեքիաթային լինի յուրաքանչյուրիդ կյանքի ամեն մի օրը: Մենք ամեն ինչ փորձել ենք անել, որ օրը լինի կախարդական ու հիշարժան, թե՛ մեզ համար, թե՛ մեր հյուրերի, իսկ Նարէին ցույց կտանք վիդեոները, երբ մեծանա»,- գրել է դերասանուհին: