Ասիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգի նախահարսանեկան խնջույքը տևել է 3 օր. դրան ներկա են եղել Ցուկերբերգը, Գեյթսը, Թրամփի դուստրն ու Ռիհանան (լուսանկարներ)

Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, որդու՝ Անանտ Ամբանիի և նրա հարսնացուի՝ Ռադհիկա Մերչանտի համար նախահարսանեկան ճոխ խնջույք է կազմակերպել, որը տևել է երեք օր:

Այս մասին գրում է businessinsider.com-ը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա են եղել ամբողջ աշխարհից հարուստ և ազդեցիկ հյուրեր, այդ թվում՝ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու կինը՝ Փրիսցիլա Չանը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Ընդհանուր առմամբ հրավիրված է եղել 1,200  հյուր, որոնց համար ելույթ է ունեցել երգչուհի Ռիհանան: Աստղին, ըստ աղբյուրների, ելույթի համար վճարվել է 6-9 մլն դոլար:

Մինչդեռ բուն հարսանիքը կայանալու է հուլիսին և լինելու է էլ ավելի ճոխ ու տպավորիչ:

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, Մուկեշ Ամբանին, հնդկական ավանդույթի համաձայն, որդու հարսանիքից առաջ, հյուրասիրություն է կազմակերպել հայրենի բնակավայրի բնակիչների համար:

Չորեքշաբթի երեկոյան Ամբանին և կինը՝ Նիտան, իրենց որդու՝ Անանտի և նրա հարսնացու Ռադհիկայի հետ, եռօրյա խնջույք են կազմակերպել գյուղացիների համար հայրենի Ջամնագար բնակավայրում՝ Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում:

Փեսացուն՝ 28-ամյա Անանտը, որը նաև տնօրեն է ծառայում Reliance-ին պատկանող մի քանի ընկերությունների խորհուրդներում, կամուսնանա միլիարդատեր Շրի Վիրեն Մերչանտի 29-ամյա դստեր հետ:

Ըստ Forbes-ի Մուկեշ Ամբանին ոչ միայն Հնդկաստանի, այլև Ասիայի ամենահարուստ մարդն է. նրա կարողությունը գնահատվում է 114 մլրդ դոլար: Ամբանին իր դստեր համար 2018 թվականին անցկացրել էր ամենաթանկ հարսանիքը Հնդկաստանում, որը, ըստ տեղեկությունների, արժեցել է 100 միլիոն դոլար:



Մուկեշ Ամբանին՝ կնոջ և որդու հետ


Իվանկա Թրամփն ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ


Մուկեշ Ամբանին՝ հյուրերի հետ


Մարկ Ցուկերբերգն ու Բիլ Գեյթսը

Բոլիվուդյան աստղ Շահ Ռուխ Խանը

Ռիհանա



Other guests included Bill Gates and Mark Zuckerberg   Other guests included Bill Gates and Mark Zuckerberg