«Այս տարին առանձնահատուկ վատն է ինձ համար․ փսորիազն արդեն ակնառու է դեմքիս վրա։ Իսկ վերջերս ես պարզեցի, որ հիվանդ եմ արտրիտով», – ցավով նշել է Քիմ Քարդաշյանը՝ խոստովանելով, որ արդեն ուժ չունի պայքարելու համար։
Գեղեցկուհին անկեղծացել է, որ միայն ընտանիքի անդամների շնորհիվ է կարողանում հաղթահարել այս փորձոիւթյուններն ու ուժ հավաքել իր մեջ բուժումները շարունակելու համար։
Ռեալիթի շոուների աստղը, ով միլիոնավոր մարդկանց համար համարվում է գեղեցկության էտալով, հրապարակել է առաց շպարի լուսանկար, որը ապշեցրել ու տխրեցերլ է երկրպագուներին։
Ինստագրամյան հետևորդները կարեկցել են Քիմին՝ նրան մաղթելով շուտափույթ ապաքինում։
Հարցազրույցներից մեկում Քարդաշյանը պատմել է, որ փսորիազ հիվանդության ախտանիշերն առաջին անգամ ի հայտ են եկել 13 տարի առաջ՝ սովորական մրսածության պատճառով։ Այդ ժամանակ նրան հաջողվել է ազատվել հիվանդությունից որոշ ժամանակով, սակայն հետո այն կրկին վերադարձել է։
Լուսանկարին կից աստղը նաև գրել է․
«Եթե ձեզ մոտ փսիորիազ է, ապա չպետք է թույլ տաք, որպեսզի այն փչացնի ձեր կյանքը»։