Բոդիպոզիտիվիզմը գրավել է ողջ աշխարհը։ Այս ուղղության հետևորդների թիվը կարճ ժամանակամիջոցում հասել է մի քանի միլիոնի։ Բոդիպոզիտիվիստների խորը համոզմամբ՝ գիրությունը, ցելյուլիտը, մազակալումը, սպիները, առողջական խնդիրներն ու շատ այլ առանձնահատկություններ չեն կարող դառնալ բարդույթների և անինքնավստահության առիթ․ պետք է ընդունել սեփական մարմինն ու սիրել այն։ Լուսանկարիչները նույնպես տարվել են այս ուղղությամբ ու դրա յուրահատուկ հտեևորդներով։ Նրանք իրականացրել են ֆանտաստիկ ֆոտոնախագիծ, որտեղ կանայք իրենց թերությունները շտկում են փայլերով։
«Քո թերությունը փայլ է տալիս քեզ» հետաքրքիր խորագրով ֆոտոնախագիշը դուր է եկել ինստագրամի միլիոնավոր օգտատերերի։
Ֆոտոշարքին մասնակցել են հայտնի գեր մոդելներ, ովքեր փայլերով են պատել իրենց ցելյուլիտը։
Լուսանկարներում դուք կհանդիպեք նաև վիտիլիգոյով տառապող աշխարհի ամենահայտնի մոդել Վինի Հարլուոին։
Նախագծի ստեղծմանն աջակցել է աշխարհահռչակ դիմահարդար Հուդան, ում բրեդն այսօր կոսմետիկայի ոլորտում ամենապահանջվածն է։