Օրերս երգիչ Գուրգեն Դաբաղյանը նշել է ծննդյան տարեդարձը, որի կապակցությամբ նա իրականացրել է ընտանեկան ֆոտոշարք դստեր և կնոջ հետ՝ հայկական տարազներով:
Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը հրապարակել է լուսանկարները՝ շնորհավորելով ամուսնուն:
«Ծնունդդ շնորհավոր, լավագույն ամուսին և հայրիկ: Մենք հպարտ ենք, որ մենք և մեր ազգն ունենք քեզ»,- գրել է նա:
Նշենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականի հուլիսին: