Քայլի Ջենները մասնակցել է Sam Edelman ապրանքանիշի գովազդային արշավի նկարահանումներին։ Որոշ կադրերում ռեալիթի հեռուստաաստղը նկարահանվել է կրծկալով և սև զուգագուլպաով՝ տակն առանց ներքնազգեստի:
Մյուս լուսանկարներում Քայլին ներկայացել է սև կոմբինեզոնով և վերարկուով։
Ավելի վաղ Քայլի Ջեները Vanity Fair երեկույթին միայնակ էր ներկայացել։ Դրանից կարճ ժամանակ առաջ համացանցում նորից սկսեցին խոսակցություններ տարածվել, որ նա բաժանվել է իր ընկերոջից՝ Տիմոթի Շալամեից. նրանց միասին չեն տեսել այս տարվա հունվարից՝ «Ոսկե գլոբուս»-ին հայտնվելուց հետո։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ վերջին հարցազրույցում նրան հարցրել են իր նոր կերպարի մասին և արդյոք այդ փոփոխությունները կապված են իր հարաբերությունների հետ, Քայլին պատասխանել է, որ ինքը «չի խոսի անձնականի մասին»:





