«ТНТ» ալիքի տնօրեն Թինա Կանդելակին հրապարակել է Յուրի Շատունովի «Седая ночь» («Սպիտակ գիշեր») հայտնի երգի հայերեն տարբերակը։ Երգը կատարում է Սերգեյ Լազարևը։
«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է»,- գրել է նա։
Կանդելակին նաև հատուկ շնորհակալություն ենք հայտնում ТНТ հեռուստաալիքին, Կոստյա Օբուխովին, Սևա Ժարովին և Գարիկ Մարտիրոսյանին թարգմանության հարցում իրենց օգնության համար։
Լազարևը գրել է, որ երգի՝ ֆրանսիական տարբերակի հաջողությունից հետո որոշել են նաև հայերեն տարբերակով հանդես գալ։
Աղբյուր` Panorama.am