Դուք կապշեք՝ տեսնելով այս մանեկեններին

Ֆրանսիական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը` «Balenciaga»-ն ներկայացրել է իր խանութ-սրահի նոր մանեկեններին, որոնք ապշեցրել ու ինչ-որ չափով անգամ վախեցրել են բրենդի սիրահարներին։
Պարզապես, այս մանեկեններին անհնար է տարբերել իրական մարդկանցից․ նրանք ոչ միայն շատ բնական են, այլ նաև իրենց կառուցվածքով ու արտաքինով ոչ թե մոդելներ են, այլ հասրակ մարդիկ, որոնց կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխի։
Մանեկենների շարքում կան տատիկներ, պապիկներ, հասուն կանայք, երեխաներ, աղջիկներ՝ գեղեցիկ և ոչ այնքան։
Միանալով բոդիպոզիտիվիզմ ուղղությանը և պրոպագանդելով սերը սեփական մարմնի նկատմամբ՝ «Balenciaga» բրենդը կարողացավ իրականացնել մանեկենների հետ կապված այս հետաքրքիր նախագիծը, որի օրինակին կսկսեն հետևել նաև այլ անվանի ապրանքանիշեր։