Գոհար Ավետիսյանը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով վիրահատության և նիհարելու հետևանքները

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում հաճախ է անկեղծանում իր հետևորդների հետ՝ պատմելով նիհարելու իր փորձի մասին և ցույց տալով իրեն առանց դիմահարդարման:

Գոհարը պատասխանել է հետևորդներից մեկին՝ ցույց տալով վիրահատությունների և նիհարելու հետևանքները:
«Ոչ-ոք իդեալական չէ: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչքան էի վախենում նկարել և հրապարակել այս տեսանյութը, քանի որ կանանց համար կարևոր է երևալ գեղեցիկ, նկարվել ճիշտ դիրքից և ճիշտ լույսով: Ես գիտեմ՝ որքան կարևոր է խոսել այդ ամենի մասին, որ չկան անթերի մարդիկ, իսկ թերությունները թաքցնում են դիմահարդարման հետևում:

Համացանցը բացասական է ազդում մարդկանց ինքնագնահատականի վրա և բազմաթիվ կանայք տեսնում են հազարավոր գեղեցիկ նկարներ և նրանց ինքնագնահատականը նվազում է, իսկ քչերը կունենան համարձակություն ցույց տալ այդ գեղեցիկ նկարների հակառակ կողմը: Ես վախենում եմ, որ բացասական արձագանքից հետո ինձ մոտ սկսվելու է դեպրեսիա: Ես փոքր տարիքից ունեցել եմ ավելորդ քաշ և 12 տարեկանից ունեցել ստրիաներ, իսկ 130 կգ դառնալուց հետո, երբ սկսեցի նիհարել նրանք ավելացան, իսկ հղիությունից հետո 10 անգամ շատացան: Ես դիմեցի վիրահատության՝ պատրաստ լինելով մարմնիս վրա բազմաթիվ սպիների: Այնուամենայնիվ, ես անթերի չեմ»,- գրել է Գոհար Ավետիսյանը: