Սևակ Ամրոյանը շուտով հայր կդառնա

Սևակ Ամրոյանը շուտով հայր կդառնա: Այս մասին երգիչը հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ կնոջ հետ համատեղ տեսանյութ հրապարակելով:

Երգիչը շնորհավորել է կնոջ տարեդարձը: Կարճ տեսանյութում երևում է կնոջ՝ Քրիստինայի գեղեցիկ կարգավիճակը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- տեսանյութը մեկնաբանել է Սևակ Ամրոյանը:

Հիշեցնենք, որ Սևակ Ամրոյանը և Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերին: