Սոս Ջանիբեկյանն ու Մադոննա Հարությունյանը բաժանվել են

Մադոննա Հարությունյանը հաճախ է հրապարակումներ կատարում իր միկրոբլոգում և ակտիվ շփվում է ինստագրամյան հետևորդների հետ։
Այս անգամ  իր միկրոբլոգի Stories բաժնում (որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո այն անհետանում է) նա երկրպագուի այն հարցին՝ ինչու Սոս Ջանիբեկյանի հետ շատ լուսանկարներ չունի, պատասխանել է, որ իրենք արդեն վաղուց միասին չէն ապրում և հանուն փոքրիկ դստեր աշխատում են պահպանել լավ հարաբերություններ։

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միևնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ, որպես Անաիսի ծնողներ։ Այսքանը այս թեմայով»,- պատասխանել է Մադոննա Հարությունյանը։