«Տեսնել ջրվեժներ ջունգլիներում և լողալ դելֆիններրի հետ». Իվետա Մուկուչյանը պատմել է հանգստի մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը մեկնել է հանգստի: Ինստագրամյան իր էջում երգչուհին հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր՝ պատմելով Բալիում անցկացրած հանգստի մասին:

«Տեսնել ջրվեժներ ջունգլիներում, լողալ դելֆինների հետ, ընթրել ընկերների հետ, վայելել Gili Air-ում մայրամուտը, աղոթել տաճարներում, բազմաթիվ գեղեցիկ տաճարներում, ունենալ փայլուն մաշկ, ճոճվել ամպերի մեջ և մի քանի լուսանկար ու հիշողություն Բալիից»,- գրել է Իվետան: