Ռոզի Մերկադոն հայտնի դարձավ դեռ 2011 թվականին, երբ պատմեց հանրությանն իր տխոր ճակատագրի մասին։
Ռոզին երիտասարդ տարիքում գեր չի եղել․ նա սկսեց գիրանալ, երբ ծնվեց իր հաշմանդամ որդին և լքեց ամուսինը՝ ով չցանկացավ դաստիարակել նման խնդրով երեխայի։
Սթրեսն ու դժբախտությունը կոտրեցին գեղեցկուհուն, ով անդադար ուտելով՝ 2 տարում հավաքեց 140 կգ քաշ։ Մինչ այդ Ռոզին պահանջված մոդել էր և պարուհի, սակայն ավելորդ քաշի պատճառով մոդելային գործակալությունները դադարեցին նրան համագործակցության առաջարկներ անել։
Ռոզին վերջնականապես որոշեց նիհարել, երբ օդանավակայանում նրանից պահանջեցին գնել 2 տոմս, որովհետև 200 կգ քաշով մեկ նստարանի վրա նստել հնարավոր չէր։
Խիստ դիատաներն ու մարզասրահները օգնեցին գեղեցկուհուն ազատվել 130 կգ քաշից։ Հիմա Ռոզին կշռում է 70 կգ։
Իհարկե, խնդիրները դեռ ամբողջությամբ չեն վերացել․ նա դեռ տառապում է թուլացած ու կախված մաշկի պատճառով, որը շուտով պատրաստվում է վիրահատել։
Սակայն Ռոզին կարծում է, որ ամենադժվար ճանապարհն ինքն արդեն անցել է։