«Բառերն անարժեք են զգացողությունների կողքին». Հասմիկ Խոջյանը՝ ամուսնական 2 տարվա կյանքի մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկարներ, որոնց կից գրել է.

«Մեր ընտանիքը 2 տարեկան է: Ես կարող եմ անթիվ-անհամար բառերով նկարագրել մեր ընտանիքում տիրող ջերմությունը, սերը, մեր անցած փորձությունները, բանավեճերը, հեքիաթային ու անդառնալի կորուստներով լի մղձավանջային օրերը, բայց բառերն անարժեք են զգացողությունների կողքին, կարևոր է, որ ընտանիքում լինես գնահատված, ներդաշնակ ու ամեն մանրուքի մեջ նկատելի լինի հոգատարությունն ու սերը:

Սերը հաղթում է միշտ…. ու մի մեծ, հաղթանակած սեր էլ Նարէն է»: