Երգչուհի Նարե Գևորգյանն ինստագրամյան իր էջում իրականացրել է հարցուպատասխան հետևորդների հետ, որոնք հետաքրքրվել են՝ արդյո՞ք նա կշփվի այլ ազգություն ունեցող տղամարդու հետ, որին նա պատասխանել է.
«Հայ տղամարդու տեսակն ինձ համար ամենաուժեղ և լավ տղամարդու օրինակն է: Խոսելով բացառությունների մասին՝ լավ է մեռնեմ, քան իմ կողակցի դերում պատկերացնեմ հակառակ ու թշնամի ազգի ներկայացուցչի»: