Ամուսինը պարզել է, որ իր կինը տղամարդ է, ամուսնությունից տարիներ անց

Գեղեցկուհի Դայանան իր ամուսնու հետ ծանոթացել է Իտալիայում հանգստի ժամանակ։ Միլիոնատեր գործարարը, ով մեծ էր Դայանայից 24 տարով, աղջկան ամուսնության առաջարկություն է արել ծանոթությունից շաբաթներ անց։ Դայանան չափազանց գեղեցիկ էր ու սեքսուալ․ 188 սմ հասակ, փարթամ կրծքեր, նրբագեղ կառուցվածք։ Զույգն իրենց հարաբերություններն օրինականացրել է 2013 թվականին։ Ընտանիքի ընկերները պնդում են, որ նրանք միշտ համերաշխ ու սիրով են եղել միմյանց նկատմամբ։
Սակայն ընտանեկան թվացյալ երջանկությունը մի վայրկյանում հօդս ցնդեց, երբ Դայանայի ամուսինը պարզեց, որ իր կինը նախկինում տղամարդ է եղել։

Երկար տարիներ զույգը երազում էր երեխա ունենալու մասին։ Դայանան, ով սեռը փոխելու վիրահատության էր դիմել 18 տարեկանում, հասկանում էր, որ ինքը երբեք չի կարողանա երեխա պարգևել ամուսնուն, սակայն նա նաև չէր ցանկանում բացահայտել իր գաղտնիքը։ Չհամաձայնվելով դիմել որդեգրության կամ սուրոգատ մոր օգնությանը՝ Դայանայի ամուսինը կնոջը տանում է Շվեյցարիա՝ բուժման նպատակով։ Եվ հենց այնտեղ էլ իմանում է, որ իր գեղեցկուհի տիկինը նախկինում տղամարդ  եղել։
Միլիոնատերը ամուսնալուծությունից հետո դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ՝ պահանջելով նրան այդ խաբեության համար ենթարկել ազատազրկման, հակառակ դեպքում՝ նա նույնկերպ կարող է խաբել այլ տղամարդկանց։