Սևակ Ամրոյանը հայր է դարձել

Ծնվել է երգիչ Սևակ Ամրոյանի առաջնեկը։ Այս մասին հայտնում է Bravo.am-ը։

«Ու փոխվեց ամեն ինչ»,- գրել է երգիչն Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով իր ու նորածնի լուսանկարը։

Ընկերները, հարազատներն ու երկրպագուները շտապել են մեկնաբանություններում շնորհավորել Սևակին ու կնոջը՝ Քրիստինային։ Նրանք առայժմ չեն բացահայտել փոքրիկի սեռն ու անունը։

Սևակը և Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերին: