Այսուհետ պլաստիկ և կոսմետիկ միջամտություններ անցկացվում են նաև կենդանիների համար։
Նման վիրահատություններ սկսել են արվել Հոլանդիայում։ Այս միջամտությունները 10-15 անգամ ավելի թանկ արժեն, քան մարդկանց դեպքում։ կոսմետիկ միջամտությունների դեպքում հնարավոր է կենդանիների մոտ ձգել ծերացած ու կախված մաշկը, բարձրացնել կոպերը։
Սակայն որոշ մարդիկ իրենց տնային կենդանիներին ենթարկում են նման փորձության, պարզապես, զվարճանքի համար։
Օրինակ ուկրաինուհին պլաստիկ վիրահատությամբ նշաձև էր դարձրել իր կատվի աչքերը, որպեսզի խեղճ կատուն ավելի նման լինի իրեն, իսկ ճապոնուհին՝ հակառակը, խնդրել էր, որպեսզի իր լաբրադորի կոպերն իջեցնեն աչքերի վրա՝ այդպիսով ավելի նեղ ու փոք դարձնելով աչքերը։ Ամերիկյան մի շարք բժշկական հաստատություններ դեմ են նմա վիրահատության, որովհետև այդպիսով խախտվում է կենդանիների իրավունքները։
Հոլանդացի ծեր կինն իր խեղճ շանը ենթարկել էր 8 պլաստիկ և 12 կոսմետիկ միջամտության, որպեսզի շունը նմանվի կատվի։ Լրատվամիջոցներում երկար ժամանակ նա սկանդալների կիզակետում էր, որովհետև նրա այդ քայլը որակվեց անմարդկայնություն և անգամ մի քանի դատական հայց ներկայացվեց այդ վիրահատությունները կատարած բժիշկների դեմ։