Ռիհաննան Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Savage x Fenty-ի նոր գովազդային արշավից։ Երգչուհին կեցվածք է ընդունել ներքնազգեստով և նոր սանրվածքով. նա վերջերս փոխել է իր կերպարը, ինչն առաջացրել է երկրպագուների բուռն արձագանքը. շատերը որոշել են, որ նա կամ պատրաստվում է նոր ալբոմ թողարկել, կամ հղի է երրորդ անգամ։ Հղիության մասին լուրերը հայտնվեցին Media Take Out-ի հրապարակումից հետո. ինսայդերը պնդում է, որ երգչուհին այժմ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ և հայտարարեl, որ կրկին երեխայի է սպասում։ Միաժամանակ, իբր արդեն հայտնի է երեխայի սեռը։ «Ռիհաննան և Ռոքին այս անգամ աղջկա են ունենալու, բոլորն այնքան հուզված են»:
Որոշ օգտատերեր քննադատել են Ռիհաննայի նոր տեսքը՝ կարծելով, որ նախորդ կերպարը նրան շատ ավելի է սազում։
Ինքը՝ Ռիհանան, ով արդեն երկու որդի ունի, չի հաստատել հղիության մասին լուրերը։
Նա նաև նախկինում նկարահանվել է Vogue China-ի ապրիլյան համարի շապիկի համար՝ չինական շուկայում իր Fenty Beauty կոսմետիկայի ապրանքանիշի մեկնարկից առաջ: Կադրերում նա կեցվածք է ընդունել անսովոր կերպարներով և երկար մուգ մազերով։






