Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր դուստրը՝ 10-ամյա Ամելին կատարում է Առնո Բաբաջանյանի «Մեղեդի» ստեղծագործությունը:
Տեսանյութի վրա Պապոյանը գրել է. «Արդեն Ամելին ա իմ համար նվագում», իսկ տեսանյութը մակագրել է. «Նենց ուրիշ զգացողություն ա»: