«Այս անգամ, փառք Տիրոջը, ամեն ինչ ստացվեց». Սամվել Գրիգորյանը՝ որդու հարսանիքի մասին

Օրեր առաջ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի որդու՝ Նարեկի և Օլյա Հոխանյանի պսակադրությունը: Զույգի քավորը պրոդյուսեր Վալերի Սահարյանն է: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը:

Սամվել Գրիգորյանը հայտնել է, որ հարսանիքը կազմակերպել են՝ հավատարիմ մնալով հայկական բոլոր ավանդույթներին, գեղեցիկ և անմոռանալի օր են անցկացրել:

«Բնականաբար, հաշվի ենք առել երկրում տիրող վիճակը: Նախորդ տարվանից 3 անգամ հարսանիքը հետաձգել ենք՝ արցախահայության բռնի տեղահանման ու հետագա իրադարձությունների պատճառով: Օր էինք նշանակում, ու նորից ամեն ինչ խառնվում էր: Այս անգամ, փառք Տիրոջը, ամեն ինչ ստացվեց»,- խոստովանել է Սամվել Գրիգորյանը կայքի հետ զրույցում:

Նորապսակներին անակնկալ է արել ու երգել Արկադի Դումիկյանը՝ Գյումրիում նկարահանումները կիսատ թողնելով և գալով Երևան: Ելույթ են ունեցել նաև Էրիկ Կարապետյանը, Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը և ուրիշներ: