Հիասթափություն ու զարմանք. «Էմմի» մրցանակաբաշխության արդյունքները

Կայացավ «Էմմի» մրցանակաբաշխության հանձնման 71-րդ արարողությունը, որի արդյունքները զարմացրին ու հիասթափեցրի հազարավոր կինոսերների:
Չնայած որ «Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմը ներկայացված էր ամենից շատ անվանակարգերում, դրա եզրափակիչ եթերաշրջանը արժանացավ միայն գլխավոր մրցանակին:
Ամենից շատ մրցանակների արժանացել է «Աղբը» հեռուստասերիալը:
«14 անվանակարգերում ներկայացված սերիալը ստացավ ընդամենը մեկ «Էմմի». այդպես հնարավո՞ր է»,- սոցցանցերում հարցրել են մի շարք վրդովված երկրպագուներ:
3 անվանակարգերում հաղթաղ ճանաչվեց «Չեռնոբիլ»-ը, ինչը բավականին զարմացրեց հանրությանն ու կիոսերներին: Այն հաղթել է «Լավագույն սերիալ», «Սերիալի լավագույն ռեժիսուրա» և «Սերիալի լավագույն սցենար» անվանակարգերում: