Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Սոֆի Մխեյանին

Ապրիլի 8-ին երգչուհի Սոֆի Մխեյանի ծննդյան օրն էր։ Սոֆի Մխեյանը և Նազենի Հովհաննիսյանը մտերիմ ընկերուհիներ են տարիներ շարունակ։ Երեկ էլ միասին են տոնել Սոֆիի տարեդարձն ԱՄՆ-ում։ Նազենին ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել՝ շնորհավորելով երգչուհու տարեդարձը։

«Մարդիկ կան, որոնք ծնվում են պարզապես, որ աշխարհն ավելի լավը դարձնեն, որ անվերադարձ օգնեն բոլորին ու միջավայրը բուժեն՝ իրենց անչար էությամբ) ու բոլորին օգնելու ձգտումով: Սոֆին է այդպիսին, հենց իրեն եմ նկարագրել) բարի և անչար, անմնացորդ նվիրված դուստր ու ընկեր-օրհնություն… 2 օր նկարներն էի փորձում ընտրել, էնքան շատ էին ու տարբեր….ինձ կներեք, եթե ինչ-որ միտք դուրս մնաց..
դուք արևային ճառագայթների պես ջերմացնում եք ընկերոջս կարևոր օրը..

Մաղթեք, մաղթեք նրան անսահման ու անձնական երջանկություն:
Շնորհակալ եմ»,-

գրել է նա: