Թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է իրականացրել։ Ֆոտոշարքից բացի դերասանուհին նաև ուրիշ նորություն էլ ունի։ Ժաննա նաև փոխել սանրվածքը՝ մազերի գույնը․ դերասանուհին այժմ շիկահեր է։ Լուսանկարները հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում։ Նրա հետևորդները նույնպես անտարբեր չեն մնացել և իրենց կարծիքն են հայտնել։ «Հիասքանչ է», «Մուգ ավելի շատ էր սազում», «Սուպեր, քեզ սազում է», «Իննային շատ նման ես այստեղ»,- գրել են Ժաննա Վելիցյանի ինստագրամյան հետևորդները։