«Չեմ կարող սպասել, թե երբ երեխաներ կունենանք». Բրուքլին Բեքհեմը գեղեցիկ սիրո խոստովանություն է արել կնոջը

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին՝ Բրուքլինը, չի կարողանում կշտանալ իր կնոջից՝ Նիկոլա Պելցից։ Նրանց ամուսնության երկրորդ տարեդարձին նա որոշել է ռոմանտիկ ժեստ անել:

Բրուքլին Բեքհեմը ձեռագիր նամակ է գրել կնոջը: Գրառման մեջ նա խոստովանել է, որ Նիկոլան իրեն դարձնում է «իր լավագույն տարբերակը», և ինքը «չի համբերում, թե երբ նրանից երեխաներ կունենա»։

Հատկապես բծախնդիր երկրպագուներին հաջողվել է նկատել գրության մեջ մի քանի քերականական սխալներ: Բայց դա բոլորովին չի անհանգստացրել Նիկոլա Պելցին, և նա ամուսնուն պատասխանել է հուզիչ մեկնաբանությունով. «Ձեռագիր բացիկները հալեցնում են իմ սիրտը։ Ես քեզ շատ եմ սիրում, Բրուքլին Բեքհեմ»:

Բրուքլին Բեքհեմը Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին է։ 2022 թվականին նա շքեղ հարսանիք է ունեցել իր սիրելի Նիկոլա Պելցի՝ ամերիկացի միլիարդատեր Նելսոն Պելցի դստեր հետ։ Մինչ այս զույգը երկու տարի հարաբերությունների մեջ էր։