Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել իր հինգ ամսական որդու լուսանկարը

Kourtney Kardashian USA. Kourtney Kardashian in a scene from the (C)Hulu new reality show: The Kardashians - Season 4 (2023) . Plot: Follows the Kardashian family as they celebrate new ventures and navigate through their new normal; motherhood, relationships, and career goals. LMK110-J10218-290923 PUBLICATIONxNOTxINxUKxUSAxCAN

Քորթնի Քարդաշյանը ուրախացրել է իր երկրպագուներին՝ հրապարակելով որդու՝ Ռոքիի լուսանկարը։ 44-ամյա մայրիկը լավ ժամանակ է անցկացնում արձակուրդում:

Քորթնին ցուցադրել է լուսանկար, որում նա գրկում է 5 ամսական երեխային, իսկ նրա ոտքերն իջեցված են լողավազան։ Թմբլիկ մատները անտարբեր չեն թողել ռեալիթի շոուի աստղի երկրպագուներին։

«Տարված եմ այս մանկական ոտիկներով», «Ռոքիի ոտքը նման է փոքրիկ կեքսի», «Ես սիրում եմ այս փոքրիկ ոտքերը», – գրում են երկրպագուները՝ մրցելով միմյանց հետ:

Հղիությունը Քորթնիի համար հեշտ չէր, բայց նա և նրա ամուսինը՝ Թրևիս Բարքերն արդեն մտածում են համատեղ երկրորդ երեխայի մասին։ Բացի Ռոքիից, Քորթնին ունի երեք երեխա իր առաջին ամուսնությունից։