Արամ Mp3-ն ներկայացրել է «Երևի» տեսահոլովակի նկարահանման ընթացքը

Ծննդյան 40-ամյակի օրն Արամ MP3-ն նոր տեսահոլովակ էր ներկայացրել: Երգը կոչվում է «Երևի». խոսքերը գրել է Հարութ Թիզյանը, երաժշտությունը՝ Վարդան Գալստյանը: 

Արամն այսօր հրապարակել է տեսահոլովակի նկարահանման ընթացքի մասին պատմող հոլովակ, որտեղ երևում է, որ նկարահանումներն իրականացվել են գիշերը՝ ցուրտ եղանակին: Տեսահոլովակում նկարահանվել են Արսեն Միքայելյանը և Մարիա Հունանյանը: