Քրիստինա Ագիլերայի նոր կերպարը՝ ռետրո ոճով

Քրիստինա Ագիլերան ներկայացել է նոր կերպարով՝ ռետրո ոճով: Վերջին ամիսներին երգչուհին բավական նիհարել է, և նոր ֆոտոշարքով, կարծես, ցուցադրել մարմնի փոփոխությունները: Նոր լուսանկարներում Ագիլերան կորսետով է և ծնկից բարձր սպիտակ կոշիկներով:

«Վերադառնում եմ «Մեղքերի քաղաքի» բեմ։ Ժամանակն է, շուտով կհանդիպենք, Վեգաս», – լուսանկարներին կից գրել է «Գրեմմի»-ի հնգակի մրցանակակիրը: