Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Ցենսորին, կրկնօրինակում է Քիմ Քարդաշյանին

Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Ցենսորին, դարձյալ ոգեշնչվել է Քիմ Քարդաշյանի կերպարներից:

Չորեքշաբթի երեկոյան Արևմտյան Հոլիվուդում 29-ամյա Բիանկան 46-ամյա ռեփերի հետ մասնակցել է Ty Dolla $ign’s-ի ծննդյան երեկույթին, հայտնում է dailymail-ը:

Բիանկայի զգեստը, զարմանալիորեն, նման է եղել SKIMS-ի հիմնադրի դեռ 10-ը տարի առաջ կրած զգեստին: 2014 թվականի մարտին, Քանյեի հետ ամուսնանալուց ամիսներ անց՝ իտալական շքեղ արարողության ժամանակ, Քիմը կրել է գրեթե նույն զգեստը, ինչը հագել էր Բիանկան նախօրեին:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է հունվարին Բևերլի Հիլզում մասնավոր արարողության ժամանակ՝ ռեփերի՝ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից մոտ երկու ամիս անց։

Նշենք, որ միության օրինականությունը հարցականի տակ է, քանի որ ամուսնության վկայական չեն ներկայացրել։ Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ վեց տարվա ամուսնությունից հետո։

Նախկին զույգը  չորս երեխա ունի: