Բիյոնսեն Billboard-ի քանթրի ալբոմների հիթ շքերթը գլխավորած առաջին սևամորթ կինն է

Բիյոնսեի վերջին՝ «Act II: Cowboy Carter» ալբոմը, Billboard-ի քանթրի ալբոմների հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

«Գրեմի»-ի ռեկորդային՝ 32-ակի դափնեկիրն այժմ առաջին սևամորթ կինն է, ով գլխավորում է այս շքերթը՝ 1964 թվականին դրա ստեղծումից ի վեր: Ալբոմը առաջինն է նաև Billboard 200-ի բոլոր ժանրերում՝ դառնալով երգչուհու ութերորդ թիվ 1 ալբոմը։