Մահացել է դերասան և ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնը

76 տարեկան հասակում մահացել է դերասան և ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնը, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել են նրա հարազատները։ Ամերիկյան ֆուտբոլի աստղը քաղցկեղ ուներ:

Նա հայտնի է նաև կնոջ սպանության աղմկահարույց գործով, հետո դատարանն արդարացրել է նրան, սակայն 2007 թվականին նա ամեն դեպքում բանտ է նստել ծանր հանցագործություն կատարելու համար և դատապարտվել 33 տարվա ազատազրկման։ Ճիշտ է, նա կարողացել է բանտից դուրս գալ 24 տարի առաջ։