Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին

83 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին։

Ինչպես հաղորդում է Corriere della Sera թերթը, նա երկար ժամանակ հիվանդ էր։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2013 թվականի հունիսի 18-ին նա ստացել էր Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում։

Նորաձևության աշխարհում Կավալին ճանաչման է հասել իր չկրկնվող, վառ ոճով։