Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 86-ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22-ին:
Ֆիլմի առաջին մասի պրեմիերան կայացել էր 2000 թվականին. պատմական ժանրի կինոնկարը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 465,4 միլիոն դոլար և արժանացել «Օսկար»-ի հինգ մրցանակի՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: